Ինչ է ԱՇԴՎ

Աչքերի շարժումներով դեսենսիբիլիզացիա և վերամշակում (ԱՇԴՎ) հոգեթերապևտիկ մոտեցումը զարգացվել է 1987թ․ ամերիկացի հոգեբան Ֆրանսին Շապիրոյի կողմից (Պալո Ալտո, Կալիֆորնիա)։ ԱՇԴՎ հիմնված է այն դիտարկման վրա, որ սթրեսի ապրումը նվազում է, երբ իրականացվում են աչքերի արագ և ռիթմիկ շարժումներ, այն ժամանակ երբ դիսթրեսում գտնվող անձը մտածում է տրավմատիկ, սթրեսածին իրադարձության մասին։ Շապիրոն պարբերաբար և համակարգված դիտարկում էր այս ֆենոմենը, որի արդյունքում զարգացրեց ստանդարտ ընթացակարգ ունեցող մեթոդ` հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) հետ կապված ախտանիշները մեղմելու համար:

Ֆրանսին Շապիրո

ԱՇԴՎ-ի արդյունավետությունը հաստատվել է բազում գիտական ուսումնասիրություններով։ Հետազոտությունները վկայում են, որ ՀՏՍԽ ունեցող այցելուների 80%-ի մոտ նկատվում է ընդհանուր վիճակի բարելավում արդեն մի քանի հանդիպում անց։ ԱՇԴՎ բուժման էական մասն է կազմում սթրեսածին հիշողության վերամշակումը երկկողմանի խթանման միջոցով։ Այցելուն աչքերով հետևում է թերապևտի՝ ընտրողաբար աջ և ձախ շարժվող ձեռքի մատներին։ Երկկողմանի խթանումը օգնում է գլխուղեղին ակտիվացնել սեփական ինքնաբուժման գործընթացը/ուժերը և ինտեգրել անհանգստացնող հիշողությունները։ ԱՇԴՎ-ն ապացուցողական ինտեգրատիվ հոգեթերապիա է ՀՏՍԽ-ն, ինչպես նաև այլ հոգեկան խանգարումների, հոգեկան առողջության խնդիրների, սոմատիկ ախտանիշերի բուժման համար։

Գոյություն ունի ԱՇԴՎ միջամտությամբ դեպքերի վերաբերյալ հրապարակված զեկույցների և դեպքերի վրա հիմնված հետազոտությունների լայն բազա, որը դարձնում է ԱՇԴՎ տրավմայի և կյանքի այլ անբարենպաստ փորձի էմպիրիկ հաստատված բուժման միջոց։

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի, Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի և Տրավմատիկ սթրեսի ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության  ԱՇԴՎ-ն, կոգնիտիվ-վարքաբանական թերապիային զուգահեռ, համարվում է առաջին ընտրության հոգեթերապևտիկ մեթոդ (First Choice Therapy) հոգետրավմայով և սթրեսով պայմանավորված խանգարումների համար։


Ե՞րբ կիրառել ԱՇԴՎ

ԱՇԴՎ-ն ցուցված է հետևյալ դեպքերում՝

  • Սուր սթրեսային խանգարում
  • Հետտրավմատիկ սթրեսային խանգարում
  • Տագնապային խանգարումներ
  • Դեպրեսիվ խանգարումներ
  • Կորստից հետո ուժեղ վշտի ապրում
  • Կյանքի սթրեսածին փորձառության ազդեցություններ
  • Երեխաների զարգացման և վարքային խանգարումներ
  • Հոգեֆիզիկական հոգնածության համախտանիշ
  • Քրոնիկ ցավ
  • Նյութից կախվածություն (մասնավորապես տագնապային խանգարման հետ կապված)
  • Սննդառության խանգարումներ

ԱՇԴՎ փուլերը

ԱՇԴՎ թերապիան կենտրոնանում է երեք փուլերի վրա՝ անցյալ, ներկա և ապագա։ ԱՇԴՎ օգտագործում է այցելուի աչքերի արագ և ռիթմիկ շարժումները, որպեսզի մեղմացնինախորդ տրավմատիկ իրադարձության հուզական ուժգնությունը։ Այն, ինչպես կենտրոնանում է ներկա անհանգստացնող իրավճակի վրա, այնպես էլ զարգացնում է հմտություններ և վերաբերմունք հետագա դրական գործունեության համար։ ԱՇԴՎ թերապիան բաղկացած է 8 տարբեր փուլերից։

Փուլ 1: Առաջին փուլը տեղեկության հավաքագրման սեսիան(ներ) է։ Թերապևտը առաջին հերթին դիտարկում է այցելուի պատմությունը և մշակում միջամտության պլան։ Այս գնահատման փուլը ներառում էնաև քննարկում տրավմայի մասին և հնարավոր տրավմատիկ հիշողությունների հստակեցում ԱՇԴՎ մշակման համար։

Փուլ 2: Երկրորդ փուլի ընթացքում թերպևտը օգնում այցելուին սովորել մի քանի եղանակներ՝ սթրեսի կառավարման տեխնիկաներ, որոնցով նա կկարողանա հաղթահարել հուզական և հոգեբանական սթրեսը։ Սթրեսի նվազեցման տեխնիկաները հետագայում կարող են կիրառվել սեսիաների ընթացքում և դրանց միջև։

Փուլ 3: Երրորդ փուլի ընթացքում թերպևտը նույնականացնելու է հատուկ հիշողությունները, որոնք թիրախավորվելու են, և թիրախային հիշողությանն ուղեկցող բոլոր բաղադրիչները (ինչպես, օրինակ՝ ֆիզիկական զգացողություններ, որոնք ակտիվանում են կոնկրետ իրադարձության վրա կենտրոնանալիս)։

4-6-րդ փուլեր: Այցելուն սկսումէ կիրառել ԱՇԴՎ թերապաիայի տեխնիակներ թիրախային հիշողությունները բուժելու համար։ Այս սեսիաների ընթացքում թերապևտն այցելուին խնդրում է կենտրոնանալ բացասական մտքի, հիշողության կամ մտապատկերի վրա՝ մի քանի անգամ կրկնելով երկկողմանի խթանումները։ Երկկողմանի խթանումը նաև ներառում է ռիթմիկ հպումներ՝ զուգորդված ձայնային ազդանաշաններով և այլ շարժումներ։

Փուլ 7: Յոթերորդ փուլում՝ եզրափակման ընթացքում, թերապևտը խնդրում է այցելուին պահել օրագիր մեկ շաբաթվա ընթացքում։ Օրագրում պետք է տեղ գտնի այն ամենը, ինչը կարող է ի հայտ գալ մեկ շաբաթվա ընթացքում։ Սա նաև հիշեցնում է այցելուին, որ նա ինքնուրույն կիրառի այն հանգստացնողտեխնիկաները, որոնք ձեռք են բերվել երկրորդ փուլում։

Փուլ 8: Ութերորդ փուլում թերապևտն ու այցելուն իրականացնում են ամբողջական գործընթացի ուսումնասիրություն և գնահատում։


Օգտակար հղումներ