Մեր մասին

ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցացիան հիմնադրվել է 2019թ․նոյեմբերին՝ որպես սոցիալական կազմակերպություն, որն ուղղորդվում է ԱՇԴՎ Եվրոպայի մասնագիտական և էթիկական ստանդարտներով։ Այն միակ կազմակերպությունն է Հայաստանում, որը ճանաչվել է ԱՇԴՎ Եպրոպայի (EMDREA) կողմից որպես անդամ ի թիվս 32ԱՇԴՎ անդամ եվրոպական կազմակերպությունների։

ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցացիայի առաքելությունն է աջակցել հոգեկան առողջությանը՝ խթանելով ԱՇԴՎ հոգեթերապևտիկ մոտեցումը։ Մենք պլանավորում, կազմակերպում և համակարգում ենք մասնագիտական բարձր որակավորման համապատասխան դասընթացներ հոգեթերապևտների և հոգեբույժների համար՝ զարգացնելով այս հոգեթերապևտիկ մոտեցման շրջանակներում որակավորված փորձառությունը։ Մենք ձգտում ենք հնարավորություն ստեղծել խթանելու ԱՇԴՎ թերապիան՝ որպես տրավմայի հետ կապված խանգարումների աջակցության ձև, ինչը կարող է ընդլայնել ապաքինման հավանականությունը։