Ինչ է ԱՇԴՎ

Պատմությունը

ԱՇԴՎ հոգեթերապևտիկ մոտեցումը զարգացվել է 1987թ․ ամերիկացի հոգեբան Ֆրենսիս Շապիրոյի կողմից (Պալո Ալտո, Կալիֆորնիա)։ ԱՇԴՎ հիմնված է այն դիտարկման վրա, որ սթրեսի ապրումը նվազում է, երբ իրականացվում են աչքերի արագ և ռիթմիկ շարժումներ, այն ժամանակ երբ դիսթրեսում գտնվող անձը մտածում է սթրեսածին իրադարձության մասին։ Շապիրոն պարբերաբար և համակարգված դիտարկում էր այս ֆենոմենը, որի արդյունքում զարգացրեց ստանդարտ ընթացակարգ ունեցող մեթոդ` ՀՏՍԽ-ի հետ կապված ախտանիշները մեղմելու համար:

ԱՇԴՎ-ի արդյունավետությունը հաստատվել է բազում գիտական ուսումնասիրություններով։ Հետազոտությունները վկայում են, որ ՀՏՍԽ ունեցող այցելուների 80%-ի մոտ նկատվում է ընդհանուր վիճակի բարելավում արդեն մի քանի հանդիպում անց։ԱՇԴՎ բուժման էական մասն է կազմում սթրեսածին հիշողության վերամշակումը երկկողմանի խթանման միջոցով։ Այցելուն աչքերով հետևում է թերապևտի՝ ընտրողաբար աջ և ձախ շարժվող ձեռքի մատներին։ Երկկողմանի խթանումը օգնում է գլխուղեղին ակտիվացնել սեփական ինքնաբուժման գործընթացը/ուժերը և ինտեգրել անհանգստացնող հիշողությունները։ԱՇԴՎ-նապացուցողական ինտեգրատիվ հոգեթերապիա է ՀՏՍԽ-ն, ինչպես նաև այլ հոգեբուժական խանգարումների, հոգեկան առողջության խնդիրների, սոմատիկ ախտանիշերի բուժման համար։ Գոյություն ունի ԱՇԴՎ միջամտությամբ դեպքերի վերաբերյալ հրապարակված զեկույցների և դեպքերի վրա հիմնված հետազոտությունների լայն բազա, որը դարձնում է ԱՇԴՎ տրավմայի և կյանքի այլ անբարենպաստ փորձի էմպիրիկ հաստատված բուժման միջոց։Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)կողմից ԱՇԴՎ-ն ճանաչվել է ՀՏՍԽ-ն նախընտրելի բուժում, իսկ Substance Abuse and Mental Health Service Administration (SAMHSA) ճանաչել է ԱՇԴՎ-ն որպես տագնապի, դեպրեսիայի և ՀՏՍԽ բուժման ամենաարդյունավետ եղանակներից մեկը։

 

Ե՞րբ կիրառել ԱՇԴՎ

ԱՇԴՎ-ն բուժում է՝

  • Հետ-տրավմատիկ սթրեսային խանգարումը
  • Կյանքի սթրեսածին փորձառության ազդեցությունները
  • Կորստից հետո ուժեղ վշտի ապրումը
  • Երեխաների զարգացման և վարքային խանգարումները
  • Դեպրեսիան
  • Տագնապային խանգարումները
  • Հոգեֆիզիկական հոգնածության համախտանիշը psychophysical fatigue syndromes
    Քրոնիկ ցավը
  • Նյութից կախվածություն (մասնավորապես տագնապային խանգարման հետ կապված)
  • Սննդի ընդունման խանգարում

 

ԱՇԴՎ փուլերը