Lousine Stepanian LMFT, PsyD, a licensed marriage and family therapist specializing in individual, family and group psychotherapy. She maintains a private practice in Glendale, California.
She received her Masters Degree in Psychology from Pepperdine University, with an emphasis in Marriage and Family therapy (MFT) and the Doctoral degree in Psychology from The Chicago School of Professional Psychology in California, USA.
For the past 11 years, as a clinician she has been working with a broad spectrum of clients. Among her areas of passion and expertise are working with clients with trauma and dissociation.
Additionally, she is an EMDRIA Approved Consultant and has been a member of EMDRIA since 2011, shortly after being trained in PART 1 and 2 in 2011 in California, USA through EMDRIA (EMDR international Association).
Lousine has received training in MBSR (Mindfulness Based Stress Reduction), Sensorimotor Psychotherapy in addition to advanced EMDR training with an emphasis in children and adolescents.
Կլինիկական հոգեբան: Իրականացնում է հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա ԱՇԴՎ, Կոգնիտիվ-վարքաբանական և յունգյան ավազաթերապիայի շրջանակներում: Ունի հետևյալ խնդիրների հետ աշխատելու փորձ՝ Հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ, Տրամադրության խանգարումներ, Տագնապային խանգարումներ, Միջանձնային խնդիրներ, Հեգեբանական աջակցություն հոգեկան և մտավոր խանգարումների դեպքում։
Ինչպես նաև իրականացնում է անհատական և խմբային հոգեթերապիա, հուզական, վարքային, շփման խնդիրներ ունեցող, տրավմայի ու բռնության ենթարկված երեխաների և դեռահասների հետ:
Ունի 4 տպագրություն մարմնի կերպարի ընկալման և մարմնի դիսմորֆիկ խանգարման թեմայով:
Մանկական հոգեբան, Զարգացման հոգեբանների եվրոպական ասոցացիայի անդամ, Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցացիայի համահիմնադիր, Լիբրա հոգեբանական կենտրոնի մանկական հոգեբան, ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի դասախոս։
Իրականացնում է հոգեբանական խոհրդատվություներեխաների և դեռահասների հետ։ Աշխատում է հետևյալ խնդիրների շրջանակներում՝ մանական վախեր, երեխաների և դեռահասների մոտ հուզական, վարքային, շփման դժվարություններ, ծնող-երեխա փոհարաբերությունների դժվարություններ։
Հանդիսանում է 6 հոդվածի հեղինակ տարիքային հոգեբանության,կրթության հոգեբանության, օգտված երեխաների կրթական կարիքների թեմաներով։
Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, ապա մագիստրատուրան՝ Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա մասնագիտացմամբ: Մասնակցել է բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումների, գիտաժողովների Եվրոպայում։ 2010թ-ից աշխատում է պրակտիկ հոգեբանության ոլորտում որպես կլինիկական հոգեբան։
2016թ-ին արժանացել է Շվեյցարիայի կառավարության գերազանցության կրթաթոշակին և մեկ տարով մեկնել է Շվեյցարիա։ Եղել է հետազոտող Բեռնի համալսարանական կլինիկայի քնի լաբորատորիայում, Քնի-Արթունության-Էպիլեպսիայի և հոգեբուժության բաժանմունքներում։
Կիրառում է ԱՇԴՎ մեթոդն իր պրակտիկայում այնպիսի խնդիրների բուժման դեպքում, ինչպիսիք են տագնապային խանագարումները, սահմանային անձնային խանգարումը, հոգեկան առողջության ոլորտի սոմատիզացված/մարմնական խնդիրներ, ցավային համախտանիշ, տրավմա, սթրեսային խանգարումներ և այլն։
Գիտական հոդվածների հեղինակ է: Գիտական հետաքրքրությունների շրջանակն առնչվում է քնի խանգարումներին, էպիլեպսիային և հոգեկան առողջությանը:
Իմանալ ավելին >>>>>
Դիպլոմավորված հոգեբան (դիպլ.մասն.), լիցենզավորված հոգեթերապևտ (Հոգեթերապևտի եվրոպական վկայական – ECP): Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի միջազգային անդամ, Հոգեթերապիայի լեհական ֆեդերացիայի լիիրավ անդամ, Հիլֆմանն հոգեբանական ծառայության գլխավոր մասնագետն եմ, «Теория и практика охраны психического здоровья» (ՌԴ), «Психопатология и аддиктивная медицина» (ՌԴ) և «Dziecko Krzywdzone. Teoria, badania, praktyka» (Լեհաստան) գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ:
Գերազանցությամբ ավարտել է ՀՊՄՀ հոգեբանության ֆակուլտետը, ՀՊՄՀ հոգեբանության ասպիրանտուրան, ինչպես նաև գերազանցությամբ ուսանել է Ադամ Միցկևիչի անվ․ համալսարանի և Պոզնանի բժշկական համալսարանների (Լեհաստան) հոգեբանության ֆակուլտետներում:
Հիմնական հետաքրքրություններն են` տագնապի և տագնապային խանգարումների, սուր սթրեսով և հոգետրավմայով պայմանավորված խանգարումների նեյրոկենսաբանությունն ու հոգեթերապիան, ախտաբանական խաղամոլության հոգեթերապիան, ինչպես նաև բայեսյան մոտեցումը կենսաբանական կոգնիտիվ համակարգերին: Հեղինակ և համահեղինակ է 5 գրքի և 50ից ավել հոդվածի` անձի հոգեբանությունից, հոգեիմաստաբանությունից, կլինիկական հոգեբանությունից և հոգեթերապիայից: