Կանոնադրություն

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է APPROVED
«ԱՉՔԵՐԻ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՍԵՆՍԻԲԻԼԻԶԱՑԻԱՅԻ և ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ»

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

EYE MOVEMENT DESENSITIZATION AND REPROCESSING PSYCHOTHERAPISTS ASSOCIATION OF ARMENIA”

SOCIAL ORGANIZATION

«30» ՕԳՈՍՏՈՍԻ, 2019թ.

հիմնադիր ժողովի թիվ 01 որոշմամբ

 

By the decision  N 01 of Founding Meeting

dated «30» AUGUST, 2019թ.

 

Նախագահ`

 

________________________

 

President:

 

__________________________

 

Տպագրված է ընդամենը 3 (երեք) օրինակ

Օրինակ –

Printed in 3 (three) copies

 

COPY –

ԳՐԱՆՑՎԱԾ Է

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ

ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

ԿՈՂՄԻՑ

 

REGISTERED

 

 BY AGENCY OF STATE REGISTER OF LEGAL ENTITIES OF STAFF OF MINISTRY OF JUSTICE OF REPUBLIC OF ARMENIA

 

 

«____»__________________ 201  թ.

 

 

«____»__________________ 201  .

 

Գրանցման համար

________________________

 

REGISTRATION NUMBER

________________________

 

Հարկ վճարողի հաշվառման համար

 

_______________________

 

_____________/_____________________

 

Taxpayer identification number

 

_______________________

 

_____________/_____________________

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

«ԱՉՔԵՐԻ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՍԵՆՍԻԲԻԼԻԶԱՑԻԱՅԻ և ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

2019թ.

CHARTER

 

EYE MOVEMENT DESENSITIZATION AND REPROCESSING PSYCHOTHERAPISTSASSOCIATION OFARMENIA ”

 

SOCIAL ORGANIZATION

 

2019

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1.GENERAL PROVISIONS
1.1.«Աչքերի շարժումների միջոցով դեսենսիբիլիզացիայի և վերամշակման Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող  (այսուհետ` ֆիզիկական անձ) և (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

1.2.Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամության կամավորությունը, անդամների շահերի ընդհանրությունը, ինքնակառավարումը, հաշվետվողականությունը, հրապարակայնությունը և փոխգործակցությունը:

1.3.Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ՀՀ միջազգային պայմանագրերին, ՀՀ օրենսդրությանը, սույն Կանոնադրությանը (այսուհետ՝ Կանոնադրություն), Կազմակերպության ներքին կանոնակարգին (այսուհետ՝ Կանոնակարգ) համապատասխան:

1.4.Կանոնադրության և Կանոնակարգի դրույթների միջև հակասության դեպքում գործում է Կանոնադրությունը:

1.5.Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Կազմակերպությունը կարող է գործել օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

1.6.Կազմակերպությունը կարող է ունենալ իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, խորհրդանիշ, ինչպես նաև անհատականացման այլ միջոցներ:

1.7. Կազմակերպության անվանումն է`

հայերեն լրիվ՝ «Աչքերի շարժումների միջոցով դեսենսիբիլիզացիայի և վերամշակման Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն,

հայերեն կրճատ՝ «ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն,

անգլերեն լրիվ՝ “Eye Movement Desensitization and Reprocessing Psychotherapists Association of Armenia” Social Organization

անգլերեն կրճատ՝ “EMDR Psychotherapists Association of Armenia” Social Organization

ռուսերեն լրիվ՝ “Ассоциация психотерапевтов Армении по десенсибилизации и переработке методом движений глаз ” Социальная Организация

ռուսերեն կրճատ՝ “Ассоциация психотерапевтов Армении  ДПДГ ” Социальная Организация

1.8.Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ, ք. Երևան, Սիլիկյան թաղ., 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն:

1.1.”Eye Movement Desensitization and Reprocessing Psychotherapists Association of Armenia” social organization (hereinafter referred to as the Organization) is a social union of the citizens of the Republic of Armenia, citizens of foreign states, stateless persons (hereinafter: physical persons) and (or) legal persons and has a status of non-commercial organization.

1.2.The principles of functioning of the Organization are legality, non-discrimination, good faith, voluntary membership, common interests of its members, autonomy, accountability, publicity and cooperation.

1.3.The Organization operates in accordance with the Constitution of the Republic of Armenia, International Treaties of the Republic of Armenia, the legislation of the Republic of Armenia, this Charter (hereinafter referred to as the Charter), the Internal Regulations of the Organization (hereinafter referred to as the Regulation).

1.4. In the event of any conflict between the provisions of the Charter and the Regulations, the Charter shall apply.

1.5. The organization operates throughout the Republic of Armenia. The Organization may operate in foreign countries in accordance with the laws of those States.

1.6.The organization may have its own seal, stamp, symbol and other means of identification.

1.7. The name of the Organization is:

In Armenian full: «Աչքերի շարժումների միջոցով դեսենսիբիլիզացիայի և վերամշակման Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն,

In Armenian brief: «ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն,

In English full: “Eye Movement Desensitization and Reprocessing Psychotherapists Association of Armenia” Social Organization

In English brief: “EMDR Psychotherapists Association of Armenia” Social Organization

In Russian full: “Ассоциация психотерапевтов Армении по десенсибилизации и переработке методом движений глаз ” Социальная Организация

In Russian brief: “Ассоциация психотерапевтов Армении ДПДГ ” Социальная Организация

1.8.Location of the organization is: Silikyan District, 4th St., 1st Lane, 14 / 16-1 House, Yerevan, RA.

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ II. GOALS AND OBJECTIVES OF THE ACTIVITY OF THE ORGANIZATION
2.1.Կազմակերպության նպատակներն ու խնդիրներն են՝

2.1.1.Կազմակերպության նպատակն է բարելավել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի մակարդակը` աջակցելով աչքերի շարժումների միջոցով դեսենսիբիլիզացիա և վերամշակում (այսուհետ՝ ԱՇԴՎ) թերապիայի կիրառման զարգացմանը և խթանել նշված ոլորտում հետազոտությունների, պրակտիկայի, դասընթացների իրականացմանը Հայաստանի Հանրապետությունում:

2.2.Կազմակերպությունը իր նպատակներն իրականացնում է հետևյալ գործառույթների միջոցով՝

2.2.1.ԱՇԴՎ թերապիայի ոլորտում կրթության, պրակտիկայի և հետազոտությունների իրականացման բարձր չափանիշների մշակում, սահմանում և ճանաչում՝ ԱՇԴՎ Եվրոպական չափանիշներին համապատասխան,

2.2.2. ԱՇԴՎ հոգեթերապիայի կիրառման որակի հսկողության և էթիկայի կանոնների մշակում՝  ԱՇԴՎ Եվրոպական չափանիշներին համապատասխան,

2.2.3.ԱՇԴՎ թերապիայի ոլորտում խորացված դասընթացների պլանավորում, աջակցություն և համակարգում,

2.2.4.ԱՇԴՎ ոլորտում գիտական հետազոտությունների և մասնագիտական գործունեության աջակցություն,

2.2.5.Գիտական հետազոտությունների և մասնագիտական միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,

2.2.6.Հոգեկան առողջության և ԱՇԴՎ ոլորտում տպագրությունների իրականացման աջակցություն,

2.2.7.Եվրոպական Միության անդամ երկրներում, ինչպես նաև աշխարհում ԱՇԴՎ ոլորտում գործող կազմակերպությունների հետ համագործակցության հաստատում,

2.2.8.Իր նպատակներն ու խնդիրները կյանքի կոչելու համար Կազմակերպությունը համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական, ինչպես նաև միջազգային նմանատիպ կազմակերպությունների և կառույցների հետ՝հնարավորության դեպքում անդամակցելով վերջիններիս:

2.1.The goals and objectives of the Organization are:

2.1.1.To increase (advance) the level of mental health care by supporting psychotherapeutic modality of Eye movement Desensitization and Reprocessing (hereinafter referred to as the Organization EMDR) Therapy and promoting  research/practice/training related to this modality in Armenia.

2.2.The Association fulfils its objectives through thefollowing activities:

2.2.1.Developing, setting and recognizing high standards of expertise in the education, training,practice and research in the field of EMDR therapy according to EMDR Europe standards;

2.2.2.Quality control and development of the ethics rulesof EMDR psychotherapeutic practice in accordance with EMDR Europe standards;

2.2.3.EMDR advanced training planning, support and coordination;

2.2.4.Support for further scientific research and professional activities;

2.2.5.Sharing information on scientific research and professional events;

2.2.6.Support for publications related to mental health and EMDR;

2.2.7.Cooperation with other EMDR Organizations in Europe and the world;

2.2.8.With the view to realizing its goals and objectives, the Organization shall cooperate with state and local self-government bodies, similar local as well as international organizations and institutions, if possible becoming member to them.

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

III. ORGANIZATION MEMBERSHIP AND  MEMBERSHIP TERMINATION ORDER

 

3.1.Կազմակերպության անդամ կարող է դառնալ հոգեբանության, բժշկության և հոգեբուժության ոլորտում մասնագիտական աստիճան ունեցող յուրաքանչյուր անձ, ով մասնակցել է «Աչքերի շարժումների միջոցով դեսենսիբիլիզացիա և վերամշակում» մեթոդի վերապատրաստման դասընթացի առնվազն առաջին փուլին և ընդունում է սույն Կանոնադրությունը, իր գործունեությամբ նպաստում է Կազմակերպության կանոնադրական խնդիրների և նպատակների իրագործմանը:

3.2.Գրավոր դիմումի համաձայն Կազմակերպության նոր անդամի ընդունելության մասին որոշումը ընդունվում է Կազմակերպության Խորհրդի  կողմից` համաձայն նրա կողմից հաստատված անդամների ընդունման ընթացակարգի: Ընդունելության մասին որոշման ընդունման համար Կազմակերպության Խորհուրդը կարող է պահանջել որոշակի փաստաթղթեր:

3.3.Կազմակերպության անդամը միանվագ մուծում է տարեկան անդամավճարը, որի չափերը և գանձման կարգը սահմանվում են Կազմակերպության Խորհրդի կողմից:

3.4.Կազմակերպության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի համաձայն` Խորհրդի որոշմամբ:

3.5. Կազմակերպության անդամությունից հեռացնելը կատարվում է Խորհրդի` տվյալ անդամին կազմակերպության անդամությունից հեռացնելու մասին որոշմամբ: Նման որոշում կարող է կայացվել անդամավճարը չվճարելու, կանոնադրությամբ և Խորհրդի որոշումներով սահմանված պարտավորությունները չկատարելու, Խորհրդի որոշումները չկատարելու դեպքում:

3.6.Անդամությունը դադարեցնելու դեպքում անդամավճարը ընթացիկ տարվա համար հետ չի վերադարձվում:

 3.1.Any person holding a professional degree in psychology, medicine and psychiatric and who has attended at least first level of “Eye Movement Desensitization and Reprocessing Psychotherapists” training and accepts this Charter, contributes to the achievement of the Charter’s tasks and goals by its activities can become a member of the Օrganization.

3.2.According to the written application, the decision on the admission of a new member of the Organization is made by the Board of the Organization in accordance with the procedure of acceptance of the members approved by the Organization. The Organization’s Board may require certain documents to make the admission decision.

3.3.The member of the Organization pays the  annual membership fee, the amount and procedure of which is set by the Board of the Organization.

3.4.Termination of membership of the Organization is done upon the written request of the member, by the decision of the Board.

3.5.Termination is done by the decision of the Board to terminate that member from the membership of the Organization. Such a decision may be made in the event of non-payment of membership fees, non-compliance with the obligations set forth in the Charter.

3.6.In case of membership termination, membership fee for the current year will not be refunded.

IV.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ IV. RIGHTS AND OBLIGATIONS OF MEMBERS OF THE ORGANIZATION
4.1.Կազմակերպության անդամն իրավունք ունի՝

4.1.1.Մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին,

4.1.2.Ընտրել և ընտրվել Կազմակերպության ղեկավար մարմիններում,
4.1.3.Կազմակերպության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել Կազմակերպության գործունեության և ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ, դիտողություններ, գործնական ծրագրեր,
4.1.4.Ազատորեն արտահայտել սեփական տեսակետը,

4.1.5.Իրազեկ լինել կազմակերպության գործունեությանը,
4.1.6. Ծանոթանալ Կազմակերպության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները,
4.1.7.Կազմակերպության մարմինների որոշումները բողոքարկել գրավոր կարգով՝ ըստ վերադասության,
4.1.8.Անարգել դուրս գալ Կազմակերպության շարքերից օրացույցային տարվա վերջում`նախապես տեղեկացնելով իր որոշման մասին գրավոր ձևով՝ 6 ամիս առաջ,

4.1.9.Աչքերի շարժումների միջոցով դեսենսիբիլիզացիա և վերամշակում մեթոդով  վերապատրաստված թերապևտները, կլինիկական (միջազգայնորեն՝ «ԱՇԴՎ թերապևտ») և վերահսկող մասնագետները (միջազգայնորեն՝ «ԱՇԴՎ խորհրդատու») ընդգրկվում են Կազմակերպության թերապևտների ցանկում: Ցանկը պարբերաբար հրապարակվում է Կազմակերպության լրահոսում (կայքում կամ ամսագրի մեջ):
4.2.Կազմակերպության անդամը պարտավոր է՝
4.2.1.Սահմանված չափով և կարգով մուծել անդամավճարը,
4.2.2.Մասնակցել և աջակցել Կազմակերպության գործունեությանը, և անդամաության համալրմանը,

4.2.3.Բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները,
4.2.4.Իր գործունեությամբ և վարքով բարձր պահել Կազմակերպության հեղինակությունը, առանց Կազմակերպության իրավասու մարմնի կողմից տրված լիազորագրի հանդես չգալ Կազմակերպության անունից,
4.2.5.Գործել սույն Կանոնադրությանը համապատասխան, կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները, Կազմակերպության ղեկավար մարմինների որոշումները:

4.1. An Organization member has the right to:

4.1.1.Participate in events organized by the Organization;

4.1.2.Elect and to be elected in the executive bodies of the Organization;

4.1.3.Submit suggestions, comments, practical plans on the Organization’s activities and programs to thegoverning bodies of the Organization for discussion;

4.1.4. To express his/her own view freely;

4.1.5.Be aware of the activities of the Organization;

4.1.6.Get acquainted with the documentation of the work of the bodies of the Organization, get copies of their decisions;

4.1.7.Appeal the decisions of the bodies of the Organization in writing by preference;

4.1.8.Leave the Organization at the end of the calendar year with notice to be given 6 months in advance. The notice has to be made in writing;

4.1.9.EMDR trained Therapists and EMDR clinicians with expertise (in international use “EMDR Practitioner”) and EMDR Supervisors (in international use “EMDR Consultant”) are listed in the Association’s therapists list. Such list is regularly published in the media of the Association (website or magazine).

4.2.An organization member is required to:

4.2.1.Pay the membership fee in the prescribed amount and manner;

4.2.2.Participate in and support the activities of the Organization and enhance its membership;

42.3.Perform his duties in good faith;

4.2.4. Maintain the reputation of the Organization by its conduct and behavior, not to act on behalf of the Organization without the power of attorney given by the competent authority of the Organization,

4.2.5.Comply with this Charter, to comply with the Charter requirements of the Organization, and the decisions of the Governing Body of the Organization.

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ V. ORGANIZATION GOVERNING ORDER
5.1.Կազմակերպության ղեկավար մարմիններն են` Համաժողովը, Խորհուրդն ու Էթիկայի հարցերով պատասխանատու մարմինը:

5.2.Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա անդամների համաժողովն է, որն ունի կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:

5.3.Կազմակերպության կառավարման մարմինը Կազմակերպության Խորհուրդն է (այսուհետ` Խորհուրդ), որի նախագահն ի պաշտոնե Կազմակերպության նախագահն է:

5.4.Կազմակերպության Գործադիր մարմինը (Գործադիր մարմնի ղեկավարը) Կազմակերպության Նախագահն է:

5.5.  Կազմակերպության համաժողովը գումարվում է  ոչ պակաս, քան 5 (հինգ) տարին մեկ անգամ, Խորհրդի կամ կազմակերպության Նախագահի կողմից, որն էլ սահմանում է կազմակերպության Համաժողովի անցկացման կարգն ու ժամկետները: Կազմակերպության Համաժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները ծանուցվում են ոչ ուշ, քան ժողովի անցկացման օրվանից  1 (մեկ) ամիս առաջ՝ պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով կամ օրենքով սահմանված այլ եղանակներով:

5.6.Կազմակերպության արտահերթ Ժողով հրավիրվում է Նախագահի կամ Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ՝ Նախագահի կողմից:

5.7.Կազմակերպության արտահերթ Ժողովը գումարվում է վերոնշյալ նախաձեռնությունից ոչ ուշ, քան 5 (հինգ) օրվա ընթացքում: Արտահերթ Ժողով գումարելու ժամանակի և վայրի մասին Ժողովի մասնակիցները ծանուցվում են արտահերթ Ժողով անցկացնելու օրվանից առնվազն 5 (հինգ) օր առաջ:

5.8.Կազմակերպության Համաժողովը`

5.8.1.Հաստատում է Կազմակերպության Կանոնադրությունը և նոր խմբագրությամբ Կանոնադրությունը, կատարում փոփոխություններ դրանում,

5.8.2.Ընդունում է որոշում այլ իրավաբանական անձի ստեղծման կամ այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին,

5.8.3.Ընդունում է որոշումներ Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեղծելու և դրանց կանոնադրությունները հաստատելու մասին,

5.8.4.Հաստատում է Կազմակերպության ռազմավարության հաստատումը, եթե Կազմակերպությունը նախատեսում է ունենալ ռազմավարություն,

5.8.5.Հաստատում է Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները,

5.8.6.Ընդունում է Կազմակերպության վերակազմակերպման մասին որոշումներ,

5.8.7.Ընդունում է Կազմակերպության լուծարման (բացառությամբ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի) մասին որոշումներ,

5.8.8.Ժողովն իրավազոր է, եթե գումարվել է օրենքին և Կազմակերպության Կանոնադրությանը համապատասխան, և Ժողովին մասնակցում է Կազմակերպության բոլոր անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ժողովի որոշումներն ընդունվում են Կազմակերպության Ժողովին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ժողովի արձանագրությունը ստորագրում են Ժողովի նախագահողը և քարտուղարը: Ժողովի արձանագրությունները պահպանվում են 5 տարի:

5.8.9.Կազմակերպության ղեկավար մարմինների ընտրությունը կարող է իրականացվել փակ քվեարկությամբ, եթե առկա է  Կազմակերպության անդամների ձայների պարզ մեծամասնությունը:

5.9.Կազմակերպության Խորհուրդը`

5.9.1.Ընտրվում է Կազմակերպության Համաժողովի կողմից 4 (չորս) տարի ժամկետով և համարվում է Կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում,

5.9.2.Պետք է բաղկացած լինի առնվազն 5 հոգուց, մասնավորապես՝ Կազմակերպության Նախագահ, Փոխնախագահ, Քարտուղար, Գանձապահ և Էթիկայի հարցերով պատասխանատու մարմին,

5.9.3.Ընտրում և փոփոխում է Կազմակերպության Նախագահին,  Փոխնախագահին, Քարտուղարին, Գանձապահին և Էթիկայի հարցերով պատասխանատու մարմնին,

5.9.4.Հաստատում է Կազմակերպության ընթացիկ տարվա բյուջեն, անհատական ծրագրերի համար միջոցների օգտագործումը, հաստատում է յուրաքանչյուր տարվա համար բյուջեի կազմումը,

5.9.5.Որոշում է կայացնում Կազմակերպությանն անդամագրվելու և անդամությունից հեռացնելու վերաբերյալ,

5.9.6.Սահմանում է անդամավճարի չափը և դրա գանձումը կազմակերպելու կարգը,

5.9.7.Հաստատում է երրորդ անձանց հետ ֆինանսական պարտավորություններ առաջացնող պայմանագրերը,

5.9.8.Հաստատում է համագործակցությունը այլ անձանց և կազմակերպությունների հետ,

5.9.10.Տեղեկացնում է անդամներին Կազմկարպության գործունեության մասին,

5.9.11.Գումարում է Կազմակերպության համաժողովը,

5.9.12.Կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են իր անդամների կեսից ավելին:

5.9.13.Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

5.9.14.Իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ նախատեսված այլ անհրաժեշտ գործողություններ:

5.10.Կազմակերպության Նախագահը՝

5.10.1.Ընտրվում է Կազմակերպության Խորհրդի կողմից 4 (չորս) տարի ժամկետով և կարող է վերընտրվել մեկ անգամ,

5.10.2.Նախագահում և կազմակերպում է Կազմակերպության հերթական ժողովները: Պատրաստում է ժողովների օրակարգը՝ խորհրդակցելով Կազմակերպության Համաժողովի հետ,

5.10.3.Պատասխանատու է Կազմակերպության բարեկեցության և պատշաճ գործունեության համար` համաձայն Կանոնադրության դրույթների և Համաժողովի հետ համագործակցության,

5.10.4.Ընտրվում է Կազմակերպության Նախագահի թեկնածու մեկ տարի առաջ՝ նախքան Կազմակերպության Նախագահ դառնալը:

5.10.5.Կազմակերպության Նախագահի թեկնածուն օգնում է   Կազմակերպության գործող Նախագահին և Համաժողովին Կազմակերպության գործունեության հարցերում և զարգացնում Կազմակերպության Նախագահի պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ հմտությունները և գիտելիքները:

5.10.6.Պաշտոնավարման ժամկետից հետո  Կազմակերպության Նախագահը 4 (չորս) տարի ժամկետով սովորաբար հանդիսանում է Կազմակերպության նախկին Նախագահ:

Կազմակերպության նախկին Նախագահն աջակցում և օժանդակում է  գործող Նախագահին և Նախագահի թեկնածուին՝ Կազմակերպության անխափան գործունեությունը և փորձառությունը ապահովելու նպատակով:

5.11.Կազմակերպության փոխնախագահը՝

5.11.1.Ընտրվում է Կազմակերպության Խորհրդի կողմից 4 (չորս) տարի ժամկետով և կարող է վերընտրվել մեկ անգամ,

5.11.2.Կատարում է կազմակերպության Խորհրդի և Նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորությունները,

5.11.3.Կազմակերպության Նախագահի բացակայության դեպքում և Խորհրդի հանձնարարությամբ կատարում է Կազմակերպության Նախագահի պարտականությունները:

5.12.Կազմակերպության քարտուղարը՝

5.12.1.Ընտրվում է Կազմակերպության Խորհրդի կողմից 4 (չորս) տարի պաշտոնավարման ժամկետով և կարող է վերընտրվել մեկ անգամ,

5.12.2.Կոորդինացնում է Կազմակերպության աշխատանքները՝ համագործակցելով Խորհրդի Նախագահի և մյուս անդամների հետ,

5.12.3. Կազմում է Համաժողովի և Խորհրդի նիստերի օրակարգերը, ստորագրում է նիստերի արձանագրությունները, ապահովում է քննարկվող հարցերի և ընդունվող փաստաթղթերի նախագծերի պատրաստումը, հսկում է ընդունված որոշումների կատարման ընթացքը,

5.12.4.Կազմակերպում է Կազմակերպության գործավարությունը, Կազմակերպության անդամագրության աշխատանքները, տնօրինում է Կազմակերպության արխիվը, կատարում է Կազմակերպության Խորհրդի կողմից իր վրա դրված առանձին լիազորություններ:

5.13.Կազմակերպության գանձապահը՝

5.13.1.Ընտրվում է Կազմակերպության Խորհրդի կողմից 4 (չորս) տարի պաշտոնավարման ժամկետով և կարող է վերընտրվել մեկ անգամ,

5.13.2.Կազմակերպության Նախագահի հետ սերտ համագործակցության արդյունքում պատասխանատու է Կազմակերպության բոլոր ֆինանասկան միջոցների ստացման, պահպանման և վճարման համար,

5.13.3.Կազմում, ներկայացնում է գրավոր և բանավոր զեկույց Համաժողովին և Խորհրդին  Կազմակերպության ֆինանսական կարգավիճակի վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ներկայացնում հաշվետվություն բոլոր ֆինանասկան մուտքերի և վճարումների վերաբերյալ,

5.13.4.Իրականացնում է տարեկան ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտ,

5.13.5.Կազմում է Կազմակերպության տարեկան բյուջեն և ներկայացնում Խորհրդի հաստատմանը:

5.14.Կազմակերպության Էթիկայի հարցերով պատասխանատու մարմինը՝

5.14.1.Կանխարգելում, պարզաբանում խորհրդատվություն է տրամադրում, ինչպես նաև կարգավորում Կազմակերպության էթիկայի կանոնների խախտման հետ կապված հնարավոր դեպքերը,

5.14.2.Կազմակերպության Էթիկայի հարցերով պատասխանատու մարմնի աշխատանքները, կազմը և մի շարք ընթացակարգեր սահմանվում են Կազմակերպության Էթիկայի ուղեցույցներում:

5.14.3.Կազմակերպության էթիկայի կանոնները չպահպանելու դեպքում, Խորհուրդը կարող է էթիկայիհարցերով պատասխանատու մարմնի առաջարկությամբ կիրառել հետևյալ պատժամիջոցները.

ա) Նախազգուշացում,

բ)Անդամության իրավունքի ժամանակավոր դադարեցում,

գ)Անդամությունից հեռացնում,

դ)Անդամության բոլոր իրավունքների ժամանակավոր դադարեցում,

ե) Կազմակերպությունից հեռացում, իսկ

զ) ԱՇԴՎ հավաստագրված թերապևտների դեպքում՝

ԱՇԴՎ թերապևտի և խորհրդատուի որակավորման չեղարկում, խորհրդատվության արգելում:

5.1.The governing bodies of the Օrganization are the General Assembly, the Board and the Ethical Body.

5.2.The supreme body of the Organization is the General Assembly of its members, which has the final right to resolve any issue of governing and activity of the Organization.

5.3.The governing body of the Organization is the Board of the Organization (hereinafter referred to as the Board), chaired by the President of the Organization.

5.4.The Executive Body of the Organization (Head of the Executive Body) is the President of the Organization.

5.5.The meetings of Assembly of the Organization shall be convened not less than once in 5 (five) yearsby the Board or the President of the Organization, which shall determine the procedure and terms for the Organization General Assembly meeting. Participants are notified of the Organization’s General Assembly meeting agenda, location, day and time of its commencement no later than (1) one  month before the date of the meeting by letter or electronic or other means specified by law.

5.6.The extraordinary meeting of the Assembly of the Organization is convened by the President or at the initiative of at least one third of the members of the Organization, by the President.

5.7.The extraordinary Meeting of the Assembly shall be convened no later than 5 (five) days after the above initiative. When and where to convene an extraordinary meeting Participants are notified at least 5 (five) days before the date of the extraordinary meeting.

5.8.The General Assembly of the Organization:

5.8.1.Approves the Charter of the Օrganization and the new edition of the Charter, make changes to it;

5.8.2.Adopts a decision on the establishment of another legal entity or participation of the Organization in another organization;

5.8.3.Adopts decisions on the establishment of separate subdivisions or institutions of the Organization and their charter;

5.8.4.Approves the approval of the Organization’s strategy if the Organization plans to have a strategy;

5.8.5.Approves reports of activities of the Organization and use of property;

5.8.6.Adopts resolutions on reorganization of the Organization;

5.8.7.Adopts decisions on dissolution of the Organization (except for cases dissolved by court order);

5.8.8.The Assembly shall be competent if convened in accordance with the law and the Charter of the Organization and more than a half of all the members of the Organization participate in the Assembly. The decisions of the Assembly shall be adopted by a simple majority of the members present at the Assembly. The minutes of the meeting are signed by the chairman and the secretary of the meeting. The minutes of the meeting are kept for 5 years.

5.8.9.Elections of the bodies of the Organization may be secret if required by an absolute majority of the members present.

5.9. The Board of the Organization:

5.9.1.Is elected by the General Assembly of the Organization for a term of 4 (four) years and shall be considered as the governing body of the Organization in the period between the General Meetings of the Organization;

5.9.2. Must consist of at least 5 persons, in particular the President, Vice-President, Secretary, Treasurer and the Ethical Body of the Organization.

5.9.3.Elects and recalls the President, Vice-President, Secretary, Treasurer of the Organization, as well as the Ethical Body;

5.9.4.Approve the Organization’s budget of the current year, the use of funds for individual projects, approves the drawing of the budget for individual years;

5.9.5.Determines the procedure for admission and exclusion of members of the Organization;

5.9.6.Determines the amount of membership fee and the procedure for its collection;

5.9.7.Approves contracts with financial implications with third parties;

5.9.8.Approves cooperation with other persons and organizations;

5.9.10.Inform the members of the Organization activities;

5.9.11.Convenes the General Assembly;

5.9.12.Can discuss questions and make decisions if more than half of its members participate;

5.9.13.The decisions of the Board shall be adopted by a simple majority of the votes of the Board. In the case of a tie, the President’s vote is decisive.

5.9.14. Performs other necessary actions stipulated by law and Charter.

5.10. The President of the Organization՝

5.10.1.Is elected  by the Board of the Organization for a term of 4 years from election and may stand for re-election once.

5.10.2. Preside at and arrange meetings of the General Assembly. Prepare the agenda for meetings in consultation with the General Assembly;

5.10.3.Is responsible for the welfare and proper operation of the Association, according to the Articles of Association in cooperation with the General Assembly;

5.10.4.The President will have been elected as President-Elect the year prior to becoming President.

5.10.5.The President Elect shall: Assist the President and the General Assembly in the functioning of the association and develop the skills and knowledge required to fulfil the role of President.

5.10.6.The outgoing President shall normally serve a further term of four years as Past President following his/her term of office.

The Past President shall: Support and assist the President and President-Elect to give continuity and expertise to run the Association

5.11. The Vice-President of the Organization:

5.5.1.Is elected by the Board of the Organization for a term of 4 years from election and may stand for re-election once,

5.11.2.Performs the powers delegated to him/her by the Board and the President of the Organization;

5.11.3.In case the President of the Organization is absent and on the recommendation of the Board, performs the duties of the President of the Organization.

5.12.The Secretary of the Organization:

5.12.1. Is elected by the Board of the Organization for a term of 4 years from election and may stand for re-election once;

5.12.2.Coordinates the work of the Organization in collaboration with the President of the Board and other members;

5.12.3.Prepares the agendas of Assembly and Board meetings, signs the minutes of meetings, ensures drafting of issues discussed and documents adopted, oversees the implementation of the decisions made;

5.12.4.Organizes office work of the Organization, membership related activities, manage the archive of the Organization, performs separate tasks assigned to it by the Board of the Organization.

5.13.The Treasurer of the Organization:

5.13.1.Is elected by the Board of the Organization for a term of 4 years from election and may stand for re-election once;

5.13.2.Is responsible for receipt, custody and disbursement of all funds of the Organization in close cooperation with the President;

5.13.3.Prepares, submits a written and oral report to the General Assembly and Board on the financial status of the Organization, and if necessary reports on all financial receipts and payments;

5.13.4.Performs independent audit of the annual accounts;

5.13.5.Prepares the annual budget and present it to the Board for approval.

5.14. The Ethical Body of the Organization

5.14.1.Prevents, counsels and clarifies as well as  handles  possible cases of disregard of the ethics guidelines of the Organization;

5.14.2.The Ethics Guidelines provide more information on the working method, composition and procedures of the Ethical Body of the Organization.

5.14.3.If the Ethics Guidelines are not complied with, the Board may impose the following sanctions on the recommendation of the Ethical Body of the Organization:

a)Issuance of a warning
b)Temporary suspension of membership rights in the Organization

c)Annulment of membership in the Organization
d) Temporary suspension of all membership rights in the Organization
e)Exclusion from the Organization and

f) for certified EMDR therapists:

withdrawal of EMDR Practitioner Certification, EMDR Consultant.

VI.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ VI. SOURCES OF ORGANIZATION PROPERTY AND THE ORDER OF USE
6.1.Կազմակերպության նյութական և դրամական միջոցները գոյանում են անդամավճարներից, տնտեսական ընկերությունների, տեղական, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների, անհատ քաղաքացիների կողմից ստացվող դրամաշնորհներից և նվիրատվություններից, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
6.2.Կազմակերպությանը սեփականության իրավունքով կարող են պատկանել ՀՀ օրենսդրությամբ չարգելված սեփականության իրավունքի ցանկացած օբյեկտներ: Կազմակերպությանը պատկանող գույքը օգտագործվում է իր կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար: Կազմակերպության գույքը, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը նրա անդամների միջև չի կարող բաշխվել:
6.1.The material and financial resources of the organization are derived from membership fees, grants and donations received from economic companies, local, foreign and international organizations, individual citizens, as well as other sources not prohibited by the Armenian legislation.

6.2.Any object of property rights not prohibited by the RA legislation may be owned by the organization. The property owned by the organization is used for the accomplishment of its Charter goals and objectives. The property of the Organization, including profit from business, may not be distributed among its members.

 

 

 

 

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ VII. REORGANIZATION AND LIQUIDATION OF THE ORGANIZATION
7.1.Կազմակերպության վերակազմակերպումն ու լուծարումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.2.Կազմակերպությունը կարող է լուծարվել իր համաժողովի որոշմամբ կամ դատարանի որոշմամբ:

7.3.Լուծարման մասին որոշում կայացնելու դեպքում կազմավորվում է լուծարային հանձնաժողով և սահմանվում են լուծարման կարգն ու ժամկետները:

7.4.Կազմակերպության լուծարման դեպքում լուծարային հանձնաժողովը, օրենքով սահմանված կարգով, պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը, լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով, օգտագործում է կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման նպատակով, դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե, իսկ վեճի առկայության դեպքում հարցը լուծվում է դատարանի կողմից:

7.1.The reorganization and liquidation of the Organization shall be carried out in accordance with the procedure established by the RA legislation.

7.2.An Organization may be dissolved by a decision of the General Assembly  or by a court order.

7.3.In the event of a decision on liquidation, a Liquidation Committee shall be established and the procedure and timeframes for liquidation shall be established.

7.4.In case of liquidation of the Organization, the Liquidation Committee, in accordance with the procedure defined by law, uses the property remainedupon satisfaction of the claims of the creditors, in accordance with the procedure established by the decision-making body for the purpose of accomplishing the statutory purposes and tasks of the Organization. Is such is not possible, the property is transferred to the state budget and if there is a dispute the matter shall be settled by the court.