Մեր մասին

ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիան հիմնադրվել է 2019թ․նոյեմբերին՝ որպես սոցիալական կազմակերպություն, որն ուղղորդվում է ԱՇԴՎ Եվրոպայի մասնագիտական և էթիկական ստանդարտներով։ Այն միակ կազմակերպությունն է Հայաստանում, որը ճանաչվել է ԱՇԴՎ Եպրոպայի (EMDR Europe Association) կողմից որպես անդամ ի թիվս 32 ԱՇԴՎ անդամ եվրոպական կազմակերպությունների։

ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցացիայի առաքելությունն է աջակցել հոգեկան առողջությանը՝ խթանելով ԱՇԴՎ հոգեթերապևտիկ մոտեցումը։ Մենք պլանավորում, կազմակերպում և համակարգում ենք մասնագիտական բարձր որակավորման համապատասխան դասընթացներ հոգեթերապևտների և հոգեբույժների համար՝ զարգացնելով այս հոգեթերապևտիկ մոտեցման շրջանակներում որակավորված փորձառությունը։ Մենք ձգտում ենք հնարավորություն ստեղծել խթանելու ԱՇԴՎ թերապիան՝ որպես տրավմայի հետ կապված խանգարումների աջակցության ձև, ինչը կարող է ընդլայնել ապաքինման հավանականությունը։

ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցացիայի խորհրդի կազմին կարող եք ծանոթանալ այստեղ։ Կայքում կգտնեք նաև ԱՇԴՎ որակավորված մասնագետների, ինչպես նաև ասոցիացիայի անդամների ցանկը։ Իսկ եթե հոգեկան առողջության ոլորտի մասնագետ եք  և անցել եք ԱՇԴՎ 1ին մակարդակը, ապա կարող եք միանալ մեզ 🙂


Կարևոր հղումներ