Մարտի 14-16-ը տեղի կունենա ԱՇԴՎ երկրորդ մակարդակի միջազգային լիցենզավորված ԱՌՑԱՆՑ դասընթացը (EMDR Level 2):
Դասընթացն իրականացվում է ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիայի և ԱՇԴՎ Եվրոպականասոցիացիայի (EMDR Europe) համագործակցությամբ։
Դասընթացը կվարի Եվրոպայում ԱՇԴՎ լիցենզավորված դասընթացավար և սուպերվիզոր Դոլորես Մոսկերան։
Դասընթացի ավարտին կտրամադրվեն մասնակցության վկայականներ ԱՇԴՎ Եպրոպական ասոցիացիայիկողմից։
Անցկացման ամսաթվերը՝ 2024թ-ի մարտի 14-16-ը, ժամը 11.00-ից 20.00-ը։
Լեզուն՝անգլերենն է հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։
Գրանցման հղումը՝ https://forms.gle/SYMTztvtip7S3Tae6
Դասընթացի արժեքն է՝ 72.000 ՀՀ դրամ։
ԱՇԴՎ Հայաստանի Հոգեթերապևտների Ասոցիացիայի անդամների համար՝ 65.000 ՀՀ դրամ
Երկրորդ անգամ դասընթացին մասնակցող մասնագետների համար՝ 45.000 ՀՀ դրամ։
Ուշադրությո’ւն, Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումն իրականացնելուց հետո։ Վճարման վերջնաժամկետն է 12.03.2024թ։
Հարցերի դեպքում կարող եք գրել emdrarm@gmail.com էլ հասցեին։
Դասընթացավարի մասին՝
Հոգեբան և հոգեթերապևտ Դոլորես Մոսկերան մասնագիտացված է ծանր տրավմատիկ, անձնային և դիսոցիատիվ խանգարումների ոլորտում։ Նա Եվրոպայում ԱՇԴՎ-ի լիցենզավորված թրեյներ և սուպերվիզոր է և Իսպանիայի Կորունա քաղաքում 2000 թվականին հիմնադրված Տրամվայի և անձնային խանգարումների ուսումնասիրության ինստիտուտի ղեկավարը: Նա համագործակցում է ընտանեկան բռնության 2 տարբեր ծրագրերի հետ, որոնք ուղղված են բռնության զոհ դարձած կանանց և բռնարար վարք ցուցաբերողտղամարդկանց աջակցմանը։ Դոլորես Մոսկերան «Ահաբեկչության զոհերի աջակցության իսպանական ազգայինցանցի» անդամ է, ինչպես նաև համագործակցում է այն կազմակերոպությունների հետ, որոնք օգնություն ենցուցաբերում արտակարգ իրավիճակների, դժբախտ պատահարների, բռնության և առևանգման զոհ դարձած անձանց։ Դոլորես Մոսկերան ունի սեմինարներ և դասախոսություններ վարելու միջազգային մեծ փորձ։ Նա հրատարակել է 15 գիրք և բազմաթիվ հոդվածներ հոգեկան տրավմայի, անձնային և դիսոցիատիվ խանգարումների վերաբերյալ։ 2017թ.-ին ստացել է David Servan-Schreiber-ի մրցանակը՝ ԱՇԴՎ բնագավառում բարձրնվաճումների համար: 2018թ.-ին դարձել է Տրավմայի և դիսոցիացիայի ուսումնասիրության միջազգային կազմակերպության անդամ՝ շնորհիվ ԱՇԴՎ ոլորտում կատարած ներդրումների։