«Հոգեբանական աջակցություն արտակարգ իրավիճակներում». առցանց դասընթաց (անվճար)

Հարգելի գործընկերներ,

ԱՇԴՎ Հայաստանի  հոգեթերապևտների ասոցիացիան

Հոկտեմբերի 22-ին և 29-ին ժամը 19:00-ին հրավիրում է ձեզ մասնակցելու երկօրյա անվճար առցանց դասընթացին «Հոգեբանական աջակցություն արտակարգ իրավիճակներում»  թեմայով։ Դասընթացը կվարի իտալացի հոգեբան, EMDR հոգեթերապևտ, առողջապահության կազմակերպման ևզարգացման մասնագետ Սերենա Զուկին։

Տևողությունը՝ 2,5 ժամ

Լեզուն՝ անգլերեն զուգահեռ հայերեն թարգմանությամբ:

Մասնակցության համար նախապես գրանցումը պարտադիր է։

Գրանցվելու համար խնդրում ենք հետևել հղմանը՝  https://forms.gle/nWH52vacuNc8S6q6A

Օրակարգը՝

1) Օր առաջին

– տրավմայի հոգեֆիզիոլոգիան,

– միջամտության երեք մակարդակները, հոգեբանական առաջին օգնություն, հոգեսոցիալականմիջամտություն, տրավմային ուղղված միջամտություն արտակարգ իրավիճակներում

– երեք փուլ՝ միջամտության նախափուլ, սուր փուլ և հետփուլ

– տուժած անձանց տիպաբանությունը

– համառոտ տարրեր ճգնաժամային կառավարման մասին

2) Օր երկրորդ

– ԱՀԿ ուղեցույցներ. երեք L-երի կանոնը (Look, Listen, Link)

– Կայունացման տեխնիկա՝ շնչառություն, հողակցում

– Հոգեկրթական միջամտություն

– EMDR Europe-ի առաջարկությունները

Խնդրում ենք մասնակցել դասընթացին հարմարավետ վայրից՝ միացված տեսախցիկներով։