«Սուր սթրեսային համախտանիշի կայունացում երեխաների համար (ASSYST ©)». առցանց դասընթաց (անվճար)

ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիան հոկտեմբերի 25-ին ժամը 16.45-19.00 հրավիրում է արտակարգ իրավիճակներում և տրավմաների հետ աշխատող հոգեբաներին մասնակցել«Սուր Սթրեսային Համախտանիշի Կայունացում Երեխաների համար» անվճար առցանց դասընթացին(ASSYST ©)։

ASSYST-ի ընթացակարգերը հատուկ նախագծված են առկա կամ առցանց աջակցություն ցուցաբերելուայն անձանց, ովքեր ունեն սուր սթրեսային խանգարում (ASD) կամ հետտրավմատիկ սթրեսայինխանգարում (PTSD), ուժեղ հոգեբանական դիսթրես և/կամ ֆիզիոլոգիական/սոմատիկդրսևորումներ՝առաջացած տրավմատիկ իրադարձությնների կամ բացասական հիշողություններիհետևանքով։

ASSYST-ի մոդելը ցածր ինտենսիվության միջամտության ձև է, որը կիրառելի է տրավմատիկիրադարձությունից հետո առաջին ժամերի, օրերի կամ առաջին երեք ամիսների ընթացքում՝ որպես վաղմիջամտություն սթրեսային իրավիճակների շարունակական լինելու պարագայում։

Այն համարվում է միջանկյալ մոդել հոգեբանական առաջին օգնության (PFA) և հոգեթերապևտիկմիջամտությունների (օրինակ՝ ԱՇԴՎ; ԿՎԹ) միջև։

Դաընթացը կվարի հոգեբան, հոգեթերապևտ, ԱՇԴՎ Չեխիայի նախագահ՝

հ.գ.թ. Զուզանա Ցեպելիկովան

Տևողությունը՝ 2,5 ժամ,

Լեզուն՝ ռուսերեն:

Մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ https://forms.gle/d5anomJwbLQY9Tfr5