«Արագ կայունացման գործընթաց», Գ․Քուին [դասընթաց]

Գ․Քուինը հոգեբույժ է, ով մասնագիտացած է ճգնաժամային միջամտության, տագնապի, դեպրեսիայի և ՀՏՍԽ հետ աշխատանքում։ Նա զարգացրել է տրավմա ապրած մարդկանց հետ  ԱՇԴՎ-ի միջոցով դեպքից ժամեր անց աշխատելու մոդելը: Վերջինս կոչվում է «Արագ կայունացման  գործընթաց», որը հնարավորինս նվազեցնում է հոգեկան ապրումների և բազմակի ֆլեշբեքերի հավանականությունը։

Գ․Քուինն իրականացրել է բազմաթիվ դասընթացներ Իսրայելում, Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և ԱՄՆ-ում։ Ներկայումս նա հանդիսանում է վերապատրաստող դասընթացավար ԱՇԴՎ  ասիական ինստիտուտում։ Գ․ Քուինն մասնակցել է Թուրքիայի, Թաիլանդի, Ռումինիայի, Կամբոջայի և Զիմբաբվեի մարդասիրական աջակցության ծրագրերի թրեյնինգին, կամավոր աշխատել է հիվանդանոցներում ահաբեկչական հարձակումներից հետո, աջակցել  է մարդկանց ապաստարաններում և Թաիլանդի ցունամիից հետո:

Դասընթացի թեման

«Արագ կայունացման գործընթաց»

Արագ կայունացման գործընթացը (ISP®) մշակվել է Արտակարգ իրավիճակների արձագանքման ընթացակարգի (ERP) հիման վրա։ Այն նպատակ է ունեցել  զարգացնել ստանդարտ ԱՇԴՎ պրոտոկոլը արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման համար:

Արագ կայունացման գործընթացը  կարող է հնարավորություն տալ  նվազեցնել սուր սթրեսային ռեակցիաների (ASR) և հետտրավմատիկ սթրեսային խանգարումների զարգացումը:

Դասընթացը տեղի կունենա հունվարի 25-ին և 31-ին, ժամը 20:00-23:00-ն։

Դասընթացն անվճար է և  նախատեսված է ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիայի անդամների համար։

Եթե հանդիսանում եք ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիայի անդամ, ապա կարող եք Ձեր մասնակցությունը հաստատել՝ emdrarm@gmail.com էլ հասցեին նամակ ուղարկելով։