«ԱՇԴՎ կիրառումը պատերազմի տրավմայի հաղթահարման համար». դասընթաց

Սիրելի գործընկերներ,

Սիրով հրավիրում ենք մասնակցելու առցանց դասընթացին՝  «ԱՇԴՎ կիրառումը պատերազմի տրավմայի հաղթահարման համար» թեմայով: Այն տեղի կունենա նոյեմբերի 4-ին և 5-ինժամը 14:30-16:45-ին: Հանդիպումն իրականացվում է ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիայի և ԱՇԴՎ Եվրոպայի համագործակցության արդյունքում:

Հանդիպմանն անհրաժեշտ է նախապես գրանցվել: 

Կարող են մասնակցել այն մասնագետները, ովքեր. 

  • ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիայի անդամ են,
  • Անցել են ԱՇԴՎ բազային թրեյնինգը՝ առաջին և/կամ երկրորդ մակարդակները: 

 

Դասընթացը վարելու ԱՇԴՎ Եվրոպայի հավատարմագրված դասընթացավար, ԱՇԴՎ հոգեթերապևտ Ռոջեր Սոլոմոնը, PhD:

Այս դասընթացի ընթացքում ներկայացվելու են ԱՇԴՎ սեսիաների տեսագրություններ, որոնք ցույց կտան, թե ինչպես է աշխատում ԱՇԴՎ-ն պատերազմի տրավմայի, սիրելի մարդու կորստի, կոմպլեքս տրավմայի/դիսոցիատիվ ախտանշանների դեպքում: Ինչպես նաև կիրականացվի դիմակայության (resilience) ամրապնդում՝ Ռեսուրսների զարգացման և ներդրման միջոցով (Resource Development and Installation):

Դասընթացի հիմնական առանձնահատկություններն են.

  1. Պատերազմը որպես ՀՏՍԽ-ի և կոմպլեքս տրավմայի գանգատների  առաջացման պատճառ։
  2. ԱՇԴՎ թերապիայի սեսիաների ներկայացում՝ ՀՏՍԽ, կոմպլեքս տրավմայի, դիսոցիատիվ ախտանշանների, վշտի և սգի դեպքում։
  3. Կլինիկական ընտրությունների քննարկում կոմպլեքս տրավմայի դեպքում։
  4. Տրավմայի/դիսոցիատիվ ախտանշանների ներկայացում՝ հրահրված պատերազմով, ինչպես նաև դրանց բուժման ռազմավարությունների քննարկում։

 

Դասընթացավարի մասին

Ռոջեր Սոլոմոնը (Roger Solomon, PhD) հոգեբան, հոգեթերապևտ է, ով մասնագիտացած է տրավմայի և վշտի հետ աշխատանքում: Նա հանդիսանում է Ծրագրի ղեկավար և դասախոս ԱՇԴՎ ինստիտուտում, ԱՇԴՎ Եվրոպայի հավատարմագրված դասընթացավար է: Նա ԱՄՆ Սենատում խորհրդատու է, ով իրականացնում է կլինիկական աշխատանքներ և թրեյնինգներ այնպիսի կազմակերպությունների համար, որոնք ապահովում են առաջնային միջամտություն տրավմատիկ պատահարներից հետո, ներառյալ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI), Գաղտնի ծառայություները, Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA), ԱՄՆ Զինված Ուժերը: Իտալիայում նա խորհրդատվություն է մատուցում Polizia di Stato-ին և Հռոմի Համալսարանում (La Sapienza): Հանդիսանում է հրավիրված դասախոս Հռոմի Սալեսիանա համալսարանում  (Salesiana University in Rome): Ռ.Սոլոմոնը իրականացրել է գիտական աշխատանքներ, որոնք նվիրված են  ԱՇԴՎ կիրառությանը վշտի և սգի դեպքում, կոմպլեքս տրավմայի և դիսոցիատիվ ախտանշանների հաղթահարման համար, կապվածության դժվարությունների հետ կապված միջամտություններում և այլն: Ռ.Սոլոմոնը հանդիսանում է 47 հոդվածների և գրքերի ենթաթեմաների հեղինակ և համահեղինակ: Նա հեղինակել է “Grief and EMDR, from Diagnosis to clinical intervention” գիրքը, որը տպագրվել է 2022թ (Italian, Lutto e EMDR, dallaDiagnosi all’  interventoclinico).

Նա նոր է վերադարձել Ուկրաինայից, որտեղ իրականացնում էր ԱՇԴՎ բազային և մասնագիտացված թրեյնինգներ կոմպլեքս տրավմայի և դիսոցիատիվ ախտանշանների հաղթահարման համար: Ուկրաինայում գտնվելու ժամանակ նա աշխատել է փախստականների, կորուստ ունեցած և բռնության ենթարկված անձանց հետ, ինչպես նաև պատերազմի մասնակիցների հետ, ովքեր ունեցել են ֆիզիկական և հոգեբանական տրավմաներ: