ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիան և ԱՇԴՎ Եպրոպական ասոցիացիան (EMDR Europe Association) հրավիրում են հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին (հոգեբան, հոգեբույժ, հոգեթերապևտ) մասնակցել ԱՇԴՎ առաջին մակարդակի [միջազգային լիցենզավորված] դասընթացին (EMDR Level 1):
ԱՇԴՎ թերապիան լայնորենճանաչված է որպեսարդյունավետ միջոց հետտրավմատիկ սթրեսային խանգարման և բազմաթիվ այլ հոգեկան խանգարումների հաղթահարման համար։ ԱՇԴՎ-ն ունի տպագրված հաշվետվությունների մեծ բազա և վերահսկող հետազոտություններ, որոնք հաստատում են ԱՇԴՎ-ի էմպիրիկ հուսալիությունը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն առաջարկում է ԱՇԴՎ թերապիան այն մարդկանց համար, ովքեր ենթարկվել են տրամվայի։ Ամերիկյան հոգեբուժական ասոցիացան և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում են կիրառել ԱՇԴՎ-ն՝ որպես տրամվայի բուժման առաջնահերթ հոգեթերապևտիկ մեթոդ:
Անցկացման ամսաթվերը՝ 2021թ-ի փետրվարի 11-ից 12-ը ժամը 12։00-ից մինչև 16։00, և ամսի 13-ից 14-ը ժամը 12։00-ից մինչև 21։00
Վայրը՝ առցանց
Լեզուն՝ հայերեն սինխրոն թարգմանությամբ
Գրանցման հղումը՝ https://forms.gle/P3sZmHZuu5tWyGFfA
Հարցերի համար՝ +374 41 144471
Դասընթացի արժեքն է՝ 25.000 ՀՀ դրամ՝ ներառյալ անդամակցությունը ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիային (առանց անդամակցության՝ 20.000 ՀՀ դրամ): Ուշադրություն․դասընթացի գումարն անհրաժեշտ է վճարել նախքան դասընթացի սկիզբը:
Մասնակցության համար դիմել մինչև 2021թ-ի փետրվարի 1-ը ներառյալ։
*****Խնդրում ենք կարդալ բոլոր մանրամասները նախքան գրանցվելը*****
ԱՇԴՎ առաջին մակարդակի դասընթացի նպատակն է ծանոթացնել՝
*****Դասընթացի ավարտին կտրամադրվեն մասնակցության վկայականներ ԱՇԴՎ Եպրոպական ասոցիացիայի կողմից*****
Թրեյնինգին մասնակցել կարող են
Հոգեբանության և հոգեբուժության ոլորտում մագիստրոսի կամ գիտությունների թեկնածուի կոչում ունեցող մասնագետները, ովքեր աշխատում են տրամվա ապրած անձանց հետ։
Թրեյների մասին՝ Դոլորես Մոսքերա
Հոգեբան և հոգեթերապևտ Դոլորես Մոսքերան մասնագիտացված է ծանր տրավմատիկ, անձնային և դիսոցիատիվ խանգարումների ոլորտում։ Նա Եվրոպայում ԱՇԴՎ-ի լիցենզավորված թրեյներ և սուպերվիզոր է և Իսպանիայի Կորունա քաղաքում 2000 թվականին հիմնադրված Տրամվայի և անձնային խանգարումների ուսումնասիրության ինստիտուտի ղեկավարը: Նա համագործակցում է ընտանեկան բռնության 2 տարբեր ծրագրերի հետ, որոնք ուղղված են բռնության զոհ դարձած կանանց և բռնարար վարք ցուցաբերող տղամարդկանց աջակցմանը։ Դոլորես Մոսքերան Ահաբեկչության զոհերի աջակցության իսպանական ազգային ցանցի անդամ է, ինչպես նաև համագործակցում է այն կազմակերոպությունների հետ, որոնք օգնություն են ցուցաբերում արտակարգ իրավիճակների, դժբախտ պատահարների, բռնության և առևանգման զոհ դարձած անձանց։
Դոլորես Մոսքերան ունի սեմինարներ և դասախոսություններ վարելու միջազգային մեծ փորձ։ Նա հրատարակել է 15 գիրք և բազմաթիվ հոդվածներ հոգեկան տրավմայի, անձնային և դիսոցիատիվ խանգարումների վերաբերյալ։ 2017թ.-ին ստացել է David Servan-Schreiber-ի մրցանակը՝ ԱՇԴՎ բնագավառում բարձր նվաճումների համար: 2018թ.-ին դարձել է Տրավմայի և դիսոցիացիայի ուսումնասիրության միջազգային կազմակերպության անդամ՝ շնորհիվ ԱՇԴՎR ոլորտում կատարած ներդրումների։