Հարգելի գործընկերներ,
ԱՇԴՎ Եպրոպական ասոցիացիան (EMDREA) պատրաստակամություն է հայտնել սատարելու հայ մասնագետներին, ովքեր իրականացնում են հոգեբանական աջակցություն պատերազմական իրավիճակում:
Վերոնշյալ թեմայով կիրականացվի առցանց երկօրյա (հոկտեմբերի 20 և 28-ին) դասընթաց:
Դասընթացը կվարի ԱՇԴՎ մասնագետ, հոգեբան, հոգեթերապևտ, սուպերվիզոր և ֆասիլիտատոր դոկտոր Գիադա Մասլովարիչը: Վերջինս մասնագիտացած է սթրեսի կառավարման և արտակարգ իրավիճակներում հոգեբանական աջակցման, ռազմական, ոստիկակական և բուժանձնակազմերի վերապատրաստման ոլորտներում, հանդիսանում է բազմաթիվ հրապարակումների, ինչպես նաև «Հոգեբանական տրավմա: Հոգու վերքեր» (2011) գրքի հեղինակ:
Դասընթացը կանցկացվի հայերեն թարգմանությամբ, մասնակցությունն անվճար է: