ԱՇԴՎ 8 փուլերը

ԱՇԴՎ թերապիան կենտրոնանում է երեք փուլերի վրա՝ անցյալ, ներկա և ապագա։ ԱՇԴՎ օգտագործում է այցելուի աչքերի արագ և ռիթմիկ շարժումները, որպեսզի մեղմացնինախորդ տրավմատիկ իրադարձության հուզական ուժգնությունը։ Այն, ինչպես կենտրոնանում է ներկա անհանգստացնող իրավճակի վրա, այնպես էլ զարգացնում է հմտություններ և վերաբերմունք հետագա դրական գործունեության համար։ ԱՇԴՎ թերապիան բաղկացած է 8 տարբեր փուլերից։

Փուլ 1: Առաջին փուլը տեղեկության հավաքագրման սեսիան(ներ) է։ Թերապևտը առաջին հերթին դիտարկում է այցելուի պատմությունը և մշակում միջամտության պլան։ Այս գնահատման փուլը ներառում էնաև քննարկում տրավմայի մասին և հնարավոր տրավմատիկ հիշողությունների հստակեցում ԱՇԴՎ մշակման համար։

Փուլ 2: Երկրորդ փուլի ընթացքում թերպևտը օգնում այցելուին սովորել մի քանի եղանակներ՝ սթրեսի կառավարման տեխնիկաներ, որոնցով նա կկարողանա հաղթահարել հուզական և հոգեբանական սթրեսը։ Սթրեսի նվազեցման տեխնիկաները հետագայում կարող են կիրառվել սեսիաների ընթացքում և դրանց միջև։

Փուլ 3: Երրորդ փուլի ընթացքում թերպևտը նույնականացնելու է հատուկ հիշողությունները, որոնք թիրախավորվելու են, և թիրախային հիշողությանն ուղեկցող բոլոր բաղադրիչները (ինչպես, օրինակ՝ ֆիզիկական զգացողություններ, որոնք ակտիվանում են կոնկրետ իրադարձության վրա կենտրոնանալիս)։

4-6-րդ փուլեր: Այցելուն սկսումէ կիրառել ԱՇԴՎ թերապաիայի տեխնիակներ թիրախային հիշողությունները բուժելու համար։ Այս սեսիաների ընթացքում թերապևտն այցելուին խնդրում է կենտրոնանալ բացասական մտքի, հիշողության կամ մտապատկերի վրա՝ մի քանի անգամ կրկնելով երկկողմանի խթանումները։ Երկկողմանի խթանումը նաև ներառում է ռիթմիկ հպումներ՝ զուգորդված ձայնային ազդանաշաններով և այլ շարժումներ։

Փուլ 7: Յոթերորդ փուլում՝ եզրափակման ընթացքում, թերապևտը խնդրում է այցելուին պահել օրագիր մեկ շաբաթվա ընթացքում։ Օրագրում պետք է տեղ գտնի այն ամենը, ինչը կարող է ի հայտ գալ մեկ շաբաթվա ընթացքում։ Սա նաև հիշեցնում է այցելուին, որ նա ինքնուրույն կիրառի այն հանգստացնողտեխնիկաները, որոնք ձեռք են բերվել երկրորդ փուլում։

Փուլ 8: Ութերորդ փուլում թերապևտն ու այցելուն իրականացնում են ամբողջական գործընթացի ուսումնասիրություն և գնահատում։