Արդյո՞ք աչքերի շարժումներն անհրաժեշտ են ԱՇԴՎ-ում

Արագ քուն և աչքերի շարժումներ․ արդյո՞ք աչքերի շարժումներն անհրաժեշտ են ԱՇԴՎ-ում

Որոշ ժամանակ առաջ սկսվել է մի բանավեճ, որը քննարկում է, արդյո՞ք աչքերի շարժումները կարևոր են ԱՇԴՎ -ում, և այս հարցի պատասխանը դեռ շարունակում է ակտուալ մնալ, չնայած այն փաստին, որ աչքերի շարժումներն ԱՇԴՎ -ի կարևորբաղադրիչն են հանդիսանում։ Մեթոդի ստեղծման վաղ փուլերում շատերը պնդում էին, որ աչքերի շարժումներն անհրաժեշտ չեն։ Նրանց պնդումը ավելի շատ բխում էր վարքայինթերապիայի տեխնիկաներից, որտեղ աչքերի շարժումները ոչ մի ազդեցություն չունեն։ Ֆրենսիս Շապիրոն անդրադարձել է այս մոլորությանը իր գրքում՝ “ԱՇԴՎ -ի սկզբունքներ, ուղեցույցներ և ընթացակագ”, 3-րդ հրատարակություն (Shapiro, 2018):

Այս քննարկումները ուշադրության կենտրոնում պահեցին աչքերի շարժումները ԱՇԴՎ  մեթոդում և այն դարձավ տարբեր հետազոտությունների ուսումնասիրման առարկա։

Եվ այսպես – Ինչի՞ն մենք կարող են հղում անել երբ խոսում ենք ԱՇԴՎ մեթոդի արդյունավետության մասին հետվնասվածքային տրավմատիկխանգարումնեի կամ այլ տեսակի տրավմաների բուժման ժամանակ։ Արդյո՞ք մենք կարող ենք դուրս մղել աչքերի շարժումները ԱՇԴՎ մեթոդից։ Վաղ հետազոտություններիցորոշները փաստում են, որ աչքերի շարժումները կարևոր չեն։ Բայց այս վաղ հետազոտություններն ունեցել են մի շարք սահմանափակումներ, ինչպես օրինակ ոչ բավականաչափ բուժման տևողություն, ոչ ներկայացուցչական հետազոտական խումբ և ցածր վիճակագրական հավաստիություն։

ԱՇԴՎ մեթոդի ձևավորման վաղ ժամանակաշրջանի հետազոտություններից ի վեր ավելի քան 30 ռանդոմիզացված հետազոտություններ ցույց են տվել աչքերի շարժումների կարևորությունը:

Երեք մեխանիզմներով աչքերի շարժումներն ունեն ազդեցություն․ 1․Արագ քնի նման գործընթացների ակտիվացմամբ, 2․Աշխատանքային հիշողության վարկածով,3․Կողմնորոշիչ պատասխանը ևս ԱՇԴՎ-ի աշխատանքում ակտիվանում է։

ԱՇԴՎ -ի առավելությունը միայն աչքերի շարժումները չեն։ Ո՛չ այցելուի տրավմատիկ հիշողությունների ակտիվացումը, ո՛չվերբալուղղորդումը,ո՛չ էլ բուժման ուղեցույցը միակ արդյունավետությունն ապահովողը չեն ԱՇԴՎ մեթոդի։ Բոլոր վերը նշված գործոններն աշխատում են միասին. ԱՇԴՎ ուղեցույցը տալիս է որոշակի հարցեր, որոնք ակտիվացնում են գլխուղեղի կոնկրետ հատվածներ, ինչպես օրինակ գլխուղեղի կեղևը, լիմբիական համակարգը, ուղեղիկն ու երկարավուն ուղեղը։ Աչքերի շարժումները և դրանց ակտիվացնող ազդեցությունը հիմնական տարբերությունն է ԱՇԴՎ -ի և հոգեբանական այլ թերապիաների։ Հոգեբանական տարբեր թերապիաներում հոգեբանը և այցելուն խոսում են այցելուի ունեցած տարբեր փորձառություններից, իսկ ԱՇԴՎ -ն ակտիվացնում է մտքեր, զգացողություններ և պատկերներ, հիշողություններ և մարմնի զգացողություններ, որոնք այցելու ունեցել է։

ԱՇԴՎ և արագ քուն․ հասկանալով աչքերի շարժումները

ԱՇԴՎ-ից ստացվող արդյունքը հետվնասվածքային սթրեսային խանգարման ժամանակ պայմանավորված է տեղեկատվության վերամշակումով, որն էլ ակտիվանում է։ Յուրաքանչյուրիս մոտ բնական ձևով տեղի է ունենում ինֆորմացիայի վերամշակում ենթագիտակցական մակարդակում, երբ մենք քնած ենք։ Տրավմատիկհիշուղությունները կարծես այնքան շատ են լինում, որ արագ քունը չի կարողանում մշակել դրանք։ Այս պատճառով սկսվում են գանգատները և վերադառնում են տրավմատիկ փորձի հետ կապված հիշողությունները, քանի որ այդ տեղեկատվությունը  ինտեգրված չէ գլխուղեղում։

Աչքերի արագ շարժումները այն ճանապարհն է, որով տեղի է ունենում էմոցիոնալ հիշողության մշակում գլխուղեղում։ Երբ մադու արագ քունը կրճատված է, մեծ հավանականություն կա, որ մարդը չի հիշի այն ինֆորմացիան, որը նրան սովորեցրել են։ RobertStickgold- ը, ով Հարվարդի համալսարանի հետազոտող է, կապ բացահայտեց ԱՇԴՎ-ի և աչքերի արագ շարժումների միջև և պնդեց, որ հետվնասվածքային տրավմատիկ խանգարումը  պետք է կոչել հետվնասվախքային քնի խանգարում։ Նա կարծում է, որ քունը կարևոր է հոգեկան և ֆիզիկական առողջության համար։ Երբ արագ քունը կրճատված է, ախտաբանական գանգատներն ի հայտ են գալիս։

Գլխուղեղի կոնկրետ հատվածներ ակտիվանում են աչքերի արագ շարժումների ժամանակ։ Գլխուղեղի արված պատկերները ցույց են տվել աչքերի արագ շարժումների տարբեր պատեռներ։ Օրինակառկա էռիթմիկակտիվություն, որնիրենիցներկայացնումէբարձր֊մակարդակիասոցիատիվկեղևայինկենտրոններիևունիմոդալսենսոմոտորհատվածներիմիջևառկադինամիկփոխգործակցությունը։ Սա ճանապարհերից մեկն է բացահայտելու ու տարբերակելու արագ քունը գիտակցության տարբեր վիճակներից և քնի այլ ձևերից։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում արագ քնի ժամանակ, աչքերի արագ շարժումներից զատ։ Արագ քունը կարգավորում է գլխուղեղի քիմիական նյութերը և օգնում էձևավորել նոր հիշողություննել․ այն նվազեցնում է բացասական ասոցիացիաները և ամրապնդում է ադապտիվ դրական ասոցիացիաները։ Դրականից բացասական անցումը տեղի է ունենում հենց հոգեթերապևտի աչքի առջև, սովորաբար ԱՇԴՎ-ի յուրաքանչյուր հանդիպմանը։ Հոգեթերապևտը կարող է նկատել, թե ինչպես է հանդիպման ընթացքում նեգատիվ կետից հանդիպման ընթացքում անցում կատարվում դեպի դրականը։

ԱՇԴՎ-ի ժամանկ աչքերի արագ շարժումները կարծես կրկնօրինակում են արագ քունը, որն էլ հենց օգտագործում է արագ քնի մեխանիզմը՝ վերամշակելու այցելուի հիշողությունները։ Արագ քնի ժամանակ հիշողությունները շատ բնական ձևովվերամշակվում են։ ԱՇԴՎ-ի ժամանակ հիշողությունները, որոնք պետք է վերամշակվեն, ընտրվում են զգուշորեն։ Այդպիսով ԱՇԴՎ-ը թույլ է տալիս չմշակված հիշողություններ ինտեգրել վերահսկվող և ապահով պայմաններում։

ԱՇԴՎ-ի ազդեցության մեխանիզմների մասին գիտելիքը, իհարկե, շարունակում է զարգացում ապրել։ Վերջերս գլխուղեղի արված  հետազոտությունները ցույց են տալիս ԱՇԴՎ-ից հետո գլխուղեղի ֆունկացիաների կարգավորում։

ԱՇԴՎ-ը չի ենթադրում տնային աշխատանքներ, դեղորայքային բուժում, ևօգնում է այցելուին հասնել էմոցիոնալ կարգավորման։ Այն արագ չէ, իսկ բուժման գործընթացը տալիս է իր դրական արդյունքը որոշ ժամանակ անց։ ԱՇԴՎ-ն ունի ապաքինող ազդեցություն նաև մտքերի հոսքը կարգավորելու համար, քանի որ ԱՇԴՎ-ով բուժման ընթացքում մասնագետը և այցելուն ավելի քիչ են խոսում։